14:22  ,  26 մարտի, 2019

Գարեթ Սաութգեյթը` Չեռնոգորիայում ռասիզմի դրսեւորման մասին. Մենք կդիմենք ՈւԵՖԱ-ին

Ֆուտբոլի Չեռնոգորիայի հավաքականի երկրպագուները անգլիացիների դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ ռասիստական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել մրցակցի ֆուտբոլիստների հասցեին: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատմել է, որ այդ կապակցությամբ անգլիացիները դիմելու են ՈւԵՖԱ-ին:

«Ես վիրավորական արտահայտություններ եմ լսել Դերիկ Ռոուզի հասցեին, երբ նա դեղին քարտ ստացավ խաղի վերջնամասում: Ոչ մի կասկած չունեմ տեղի ունեցած վերաբերյալ, եւ մենք անպայման այդ մասին կտեղեկացնենք ՈւԵՖԱ-ին: Այդպիսի արարքներն անթույլատրելի են:

Վստահ չեմ, որ Ստերլինգի հասցեին եւս հնչել են այդպիսի վիրավորանքներ: Ես գիտեմ, թե ինչ եմ լսել: Մենք անպայման կզբաղվենք այդ հարցով եւ կաջակցենք մեր ֆուտբոլիստներին»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում BBC-ն:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիացյում կայացած խաղում Անգլիայի հավաքականը հաղթել էր 5:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում