13:06  ,  26 մարտի, 2019

Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հանդիպումը՝ լուսանկարներով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ նախօրեին այցելել էր Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել ակադեմիայով, ծանոթացել է պայմաններին ու ենթակառուցվածքներին:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը հանդիպել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի եւ ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղին:

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հանդիպման ֆոտոշարքը:

Հայաստան - Ֆինլանդիա խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով