12:56  ,  26 մարտի, 2019

Մայամի. Ֆեդերերը 1/8 եզրափակիչում է

Աշխարհի 5-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Մայամիում անցկացվող թենիսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Երրորդ շրջանում 37-ամյա շվեյցարացին 7:5, 6:3 հաշվով հաղթել է սերբ Ֆիլիպ Կրաինովիչին: Մրցախաղը տեւել է 1.5 ժամ:

Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Ֆեդերերը կվիճարկի ռուս Դանիլ Մեդվեդեւի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում