12:15  ,  26 մարտի, 2019

Ռոնալդուն նշել է, թե որքան կտեւի վերականգնողական փուլը

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է սերբերի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում ստացած վնասվածքի մասին: Լիսաբոնում անցկացված խաղում Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել էր 30-րդ րոպեին։

«Մի անհանգստացեք այս վնասվածքի պատճառով: Ես գիտեմ իմ մարմինը: Կարծում եմ, վերականգնողական փուլը կտեւի 2 շաբաթից ոչ ավելի: Ամեն բան լավ կլինի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Սերբիա հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:  Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել Ուկրաինայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում