11:58  ,  26 մարտի, 2019

Քոնոր Մաքգրեգորը հեռացավ ММА-ից

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է ММА-ում կարիերան ավարտելու մասին:

«Ընկերներ, կարճ հայտարարություն: Ես որոշեցի հեռանալ սպորտից, որը կոչվում է MMA: Իմ բոլոր նախկին կոլեգաներին մաղթում եմ հաջողություն»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2018թ. հոկտեմբերին, երբ UFC 229 մրցաշարում նոկաուտով պարտվել էր ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին: Այդ մենամարտից հետո տեղի ունեցած բախման պատճառով նա որակազրկվել էր կես տարով:

2017-ին 30-ամյա Մաքգրեգորը նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում