10:46  ,  26 մարտի, 2019

Հայաստան - Ֆինլանդիա. Բուքմեյքերների կարծիքը

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

Բուքմեյքերական գրասենյակները հայկական թիմի հաղթանակը միջինը գնահատում են 3.40 գործակցով, իսկ հյուրերինը՝ 2.30: Ոչ ոքիի գործակիցը 3.30 է:

Հայաստան - Ֆինլանդիա խաղը կկայանա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով