10:08  ,  26 մարտի, 2019

Եվրո-2020. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին երկրորդ տուրի հանդիպումները կանցկացվեն D, F, J խմբերում։

Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբի մյուս 2 խաղերում իտալացիները կհյուրընկալեն Լիխտենշտեյնին, իսկ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը տանը կմրցի Հունաստանի հետ:

Հայաստան - Ֆինլանդիա խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին, իսկ օրվա մյուս բոլոր հանդիպումները կսկսվեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ֆինլանդիա՝ 21:00 (Երեւանի ժամանակով)

Իտալիա - Լիխտենշտեյն՝ 23։45

Բոսնիա-Հերցեգովինա - Հունաստան՝ 23։45

D խումբ

Շվեյցարիա - Դանիա՝ 23։45

Իռլանդիա - Վրաստան՝ 23։45

F խումբ

Մալթա Իսպանիա՝ 23:45

Նորվեգիա - Շվեդիա՝ 23:45

Ռումինիա - Ֆարերյան կղզիներ՝ 23:45

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով