00:57  ,  26 մարտի, 2019

Պորտուգալիա - Սերբիա․ Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվել է

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Պորտուգալիա – Սերբիա խաղում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող, պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվել է արդեն 31-րդ րոպեին։

Լիսաբոնում ընթացող խաղում հաշիվը հավասար է՝ 1։1։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Պորտուգալիան 0։0 հաշվով էր ավարտել հանդիպումը Ուկրաինայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս