23:38  ,  25 մարտի, 2019

Լուիս Էնրիկե․ Իսպանիայի հավաքականը «Բարսելոնայից» շատ է գոլ խփում, բայց մեզ քննադատում են

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է քննադատություններին, թե թիմը քիչ է գոլ խփում։

«Ես գիտեմ, որ մեզ քննադատում են ցած արդյունավետության համար՝ թե գոլերը քիչ են։ Բայց մենք 7 խաղում խփել ենք 19 գոլ, մեկ խաղում՝ միջինը 2,7 գոլ։ «Բարսելոնայի» միջին արդյունավետությունը մեկ խաղում 2,6 գոլ է։ Նրանց արդյունավետությունն ամենաբարձրն է Պրիմերայում։ Չեմ կարծում, որ մեր վիճակը շատ վատ է։

Իսպանիայի հավաքականի խաղում կարեւորում ենք շարժունակությունը։ Ցանկալի է, որ խաղի ընթացքում ֆուտբոլիստները փոխեն իրենց դիրքերը։ Ես հավանում եմ, որ Իսպանիայի հավաքականի հարձակվողները շարժուն են։ Հարձակվողները միշտ պետք է վստահություն ունենան»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Մալթայի թիմին։ Առաջին տուրում իսպանացիները 2։1 հաշվով հաղթել էին նորվեգացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով