22:17  ,  25 մարտի, 2019

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի զույգը․ Մոուրինյոյի կանխատեսումը

«Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսում է արել, թե Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում որ թիմերը կհասնեն եզրափակիչ։

«Բոլորը խոսում են Ռոնալդուի եւ Մեսիի, բայց ես նախընտրում եմ խոսել «Յուվենտուսի» եւ «Բարսելոնայի» մասին։ Այս երկու թիմերն են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու գլխավոր ֆավորիտները։ Բայց ես կհետեւեմ նաեւ անգլիական թիմերին, «Այաքսին» եւ «Պորտուին»։

«Բարսելոնան» ու «Յուվենտուսն» ունի փորձառու, տաղանդավոր եւ առանձնահատուկ խաղացողներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AFP-ը։

Հիշեցնենք, որ բուքմեյքերները հաղթողի գլխավոր ֆավորիտ են համարում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որի գավաթակիր դառնալու հավանականության գործակիցը 3.20 է։ Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսը»՝ 4.00։ «Բարսելոնայի» գործակիցը 4.70 է, «Լիվերպուլինը»՝ 5.00։

Բուքմեյքերները չեն հավատում «Մանչեսթեր Յունայթեդի» (18.00), «Տոտենհեմի» (20.00), «Այաքսի» (28.00) եւ «Պորտուի» (80.00) հաջողությանը։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Տոտենհեմ» / «Մանչեսթեր Սիթի» – «Այաքս» / «Յուվենտուս» 

«Մանչեսթեր Յունայթեդ» / «Բարսելոնա» – «Լիվերպուլ» / «Պորտու» 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում