20:50  ,  25 մարտի, 2019

Մոուրինյո․ Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում»

Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում», ասել է «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված ֆրանսիացի մասնագետի առաջիկա անելիքների մասին։

«Զիդանը կարողացել է այն, ինչ ոչ ոք չէր արել նրանից առաջ՝ երեք անընդմեջ հաղթանակ Չեմպիոնների լիգայում։ Բայց մենք չենք կարող ասել, որ նա ունեցել է իսկական մարզական գործունեություն։ Նրա մարզչական կարիերայում ամեն ինչ դեռ առջեւում։ Հիմա նա պետք է «Ռեալին» տա նոր խաղային փիլիսոփայություն, գնել եւ վաճառել ֆուտբոլիստների, ընդունել որոշում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Զիդանը նախորդ անգամ «Ռեալը» գլխավորել էր 2016-2018 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում