20:15  ,  25 մարտի, 2019

Ֆրանսիայի հավաքականը կխաղա հատուկ խաղաշապիկով (ֆոտո)

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը Իսլանդիայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում հանդես կգա հատուկ համազգեստով, որը նվիրված է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակին, հաղորդում է SquawkaNews-ը։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ձեւավորվել է 1919թ․ ապրիլի 7-ին՝ Ֆրանսիայի սպորտի միջմիութենական կոմիտեի հիմքի վրա, որը ստեղծվել էր 1907-ին։ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բելգիայի ֆուտբոլային ֆեդերացիաները 1954-ին նախաձեռնել են ՈւԵՖԱ-ի ստեղծումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով