19:54  ,  25 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (LIVE, ֆոտոշարք)

Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Մարզմանը մասնակցեցին 25 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ բելառուսական «Լուչի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի հետ Սարաեւո չէր մեկնել Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղին:

Այժմ ակումբ չունեցող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզմանը հետեւում էր պահեստայինների նստարանից:

Մարզումից առաջ ստադիոնի Արեւմտյան տրիբունայի վերեւի հատվածից ծխագլաններ վառեցին երկրպագուները, որոնք երգերով ու վանկարկումներով հետեւում էին մարզմանը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում անցկացրել էր նաեւ Ֆինլանդիայի հավաքականը: Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով