18:44  ,  25 մարտի, 2019

«Ռեալը» 280 միլիոն եվրո կառաջարկի ՊՍԺ-ի հարձակվողի համար

Մադրիդի «Ռեալը» ամռանը 280 միլիոն եվրո կառաջարկի Փարիզի ՊՍԺ-ին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, ԱԱ-2018-ի լավագույն երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեի համար, հայտնում է France Football-ը։

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա կենտրոնանալու հորդորով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դիմել է Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված ֆրանսիացի Զինեդին Զիդանը։

Եթե գործարքը կյանքի կոչվի, Մբապեն կդառնա պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այժմ ռեկորդը պատկանում է բրազիլացի Նեյմարին, որի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում