18:09  ,  25 մարտի, 2019

Ֆինլանդիայի հավաքականը մարզվեց «Հանրապետական» ստադիոնում (LIVE, ֆոտո)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղի համար Հայաստան ժամանած ֆուտբոլի Ֆինլանդիայի հավաքականը մարտի 25-ին նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Երեւան ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը:

Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին: Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս