16:53  ,  25 մարտի, 2019

Բոսնիայի դեմ խաղում Հայաստանի կազմում բոլորից շատ վազել է Կառլեն Մկրտչյանը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան հանդիպման ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի կազմում բոլորից շատ վազել է Կառլեն Մկրտչյանը՝ 12227 մետր, Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 11899 մետր, երրորդը՝ Արտակ Գրիգորյանը՝ 11212 մետր, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում