15:19  ,  25 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Նախագահի հետ քննարկեցինք հայկական ֆուտբոլի զարգացման հարցեր

Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայկական ֆուտբոլի զարգացման խնդիրները, պատմել իր ձգտումների մասին ազգային թիմում եւ անգլիական ակումբում։ Այդ մասին հայ ֆուտբոլիստը գրել է Ֆեյսբուքում։

Արմեն Սարգսյանի հրավերով Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ գյումրեցի մի երեխա, որի երազանքն է եղել հայկական ֆուտբոլի առաջատարի ինքնագրով գնդակ ունենալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում