14:45  ,  25 մարտի, 2019

Յոահիմ Լյով․ Ընտրական փուլի գերազանց սկիզբ էր

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Ամստերդամում Հոլանդիայի հավաքականի նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում։

«Առաջին խաղակեսը հրաշալի ստացվեց։ Ամբողջությամբ վերահսկում էինք խաղը։ Երկրորդ խաղակեսում բաց թողեցինք երկու գոլ, բայց մեր երիտասարդ թիմը բախվում է այսպիսի իրավիճակների։ Լավ հարձակման շնորհիվ կարողացանք հաղթել։

Հրաշալի է, որ թիմը մինչեւ վերջին րոպեն հավատում էր հաղթանակին։ Հոլանդիայի նկամամբ այս հաղթանակը ընտրական փուլի հրաշալի սկիզբ է»,- Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

C խումբ

Հոլանդիա - Գերմանիա՝ 2։3 (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 48, Մեմֆիս Դեպայ, 63 - Լերոյ Սանե, 15, Սերժ Գնաբրի, 34, Նիկո Շուլց, 90

Հյուսիսային Իռլանդիա - Բելառուս՝ 2։1

Ջոնի Էվանս, 30, Ջոշ Մագենիս, 87 - Իգոր Ստասեւիչ, 33

Մրցաշարային դրություն․ Հյուսիսային Իռլանդիա՝ 6 միավոր, Գերմանիա՝ 3 (1 խաղ), Հոլանդիա՝ 3, Էստոնիա՝ 0 (1 խաղ), Բելառուս՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով