14:05  ,  25 մարտի, 2019

«Արսենալը» մտադիր է ամռանը ձեռք բերել 3 խաղացողի

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմը համալրել երեք նորեկներով, հաղորդում է Mirror-ը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը տրանսֆերներին կհատկացնի 45 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Արսենալը» պետք է փոխարինող գտնի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին, որն այս մրցաշրջանի ավարտից հետո անվճար կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»։

Տրանսֆերային բյուջեն կարող է մեծանալ, եթե «Արսենալը» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր կամ վաճառի Մեսութ Օզիլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում