12:39  ,  25 մարտի, 2019

Խորվաթիայի նախագահը ֆանատների տրիբունայից է հետեւել ազգային թիմի խաղին (ֆոտո)

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Հունգարիայում հետեւել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպմանը։ Խորվաթիայի հավաքականն այդ խաղում 1։2 հաշվով պարտվել էր Հունգարիայի թիմին։

Գրաբար-Կիտարովիչը հանդիպմանը հետեւել է Խորվաթիայի հավաքականի ֆանատների տրիբունայից, հաղորդում է 101ULTRAS-ը։

E խումբ

Հունգարիա - Խորվաթիա՝ 2։1 (տեսանյութ)

Ադամ Սալաի, 34, Մատե Պատկոի, 76 – Անտե Ռեբիչ, 13

Ուելս - Սլովակիա՝ 1։0 (տեսանյութ)

Դանիել Ջեյմս, 5

Մրցաշարային դրություն․ Սլովակիա՝ 3 միավոր, Ուելս՝ 3 (1 խաղ), Հունգարիա՝ 3, Խորվաթիա՝ 3, Ադրբեջան՝ 0 (1 խաղ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով