13:47  ,  25 մարտի, 2019

Լուկա Մոդրիչ․ Եթե շարունակենք այսպես խաղալ, մեծ խնդիրներ կունենանք

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հունգարիայի հավաքականից 1։2 հաշվով կրած պարտությունը։

«Մենք չդրսեւորեցինք մեր ամբողջ ներուժը։ Առաջին անհանգստությունը Ադրբեջանի հետ խաղում էր, բայց այնտեղ կարողացանք 0։1 հաշվից հետո հաղթել՝ 2։1։ Հիմա նոր շոկ է մեզ համար։ Եթե շարունակենք այսպես խաղալ, մեծ խնդիրներ կունենանք ուղեգիր նվաճելու հարցում։

Այո, մենք հսկայական հաջողության ենք հասել աշխարհի առաջնությունում, բայց հիմա պետք է կենտրոնանալ ապագայի վրա։ Աղետ կլինի, եթե չմասնակցենք Եվրո-2020-ին»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Խորվաթիայի հավաքականը հաջորդ տուրում կընդունի Ուելսի թիմին։ Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով