13:14  ,  25 մարտի, 2019

Մարկո Ռոյս․Այս հաղթանակը խոսում է Գերմանիայի հավաքականի բնավորության մասին

Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Ամստերդամում Հոլանդիայի հավաքականի նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում։ Գերմանիայի հավաքականի համար դա առաջին հանդիպումն էր այս մրցաշարում։

«Երկրորդ խաղակեսում մենք չափից շատ հետ քաշվեցինք պաշտպանություն, բայց արդյունքում կարողացանք կատարել վճռական եւ հաղթական հարվածը։

Մենք ունենք գերազանց երիտասարդ խաղացողներ, որոնք օժտված են բարձր կամային եւ ֆիզիկական որակներով։ Այս հաղթանակը խոսում է մեր թիմի բնավորության մասին»,- Ռոյսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

C խումբ

Հոլանդիա - Գերմանիա՝ 2։3 (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 48, Մեմֆիս Դեպայ, 63 - Լերոյ Սանե, 15, Սերժ Գնաբրի, 34, Նիկո Շուլց, 90

Հյուսիսային Իռլանդիա - Բելառուս՝ 2։1

Ջոնի Էվանս, 30, Ջոշ Մագենիս, 87 - Իգոր Ստասեւիչ, 33

Մրցաշարային դրություն․ Հյուսիսային Իռլանդիա՝ 6 միավոր, Գերմանիա՝ 3 (1 խաղ), Հոլանդիա՝ 3, Էստոնիա՝ 0 (1 խաղ), Բելառուս՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով