11:07  ,  25 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Ֆինլանդիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից:

Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով