10:53  ,  25 մարտի, 2019

Ռոնալդ Կուման. Մենք շատ տարածություն տվեցինք Գերմանիայի հավաքականի հարձակվողներին

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականից 2։3 հաշվով կրած պարտությունը։

«Գերմանիայի հավաքականում կան գերազանց հարձակողական խաղացողներ, եւ մենք նրանց շատ տարածություն տվեցինք։ Առաջին գոլի ժամանակ նրանց ժպտաց հաջողությունը, քանի որ պաշտպանը սայթաքեց։ Երկրորդ գոլը հրաշալի կատարեցինք։

Երկրորդ խաղակեսում կարողացանք երկու գոլ խփել եւ վերականգնել հավասարությունը, եւ երրորդ գոլը մենք պետք է խփեինք։ Բայց 85-րդ րոպեին զգացի, որ մրցակիցն է խփելու»,- Կումանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

C խումբ

Հոլանդիա - Գերմանիա՝ 2։3 (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 48, Մեմֆիս Դեպայ, 63 - Լերոյ Սանե, 15, Սերժ Գնաբրի, 34, Նիկո Շուլց, 90

Հյուսիսային Իռլանդիա - Բելառուս՝ 2։1

Ջոնի Էվանս, 30, Ջոշ Մագենիս, 87 - Իգոր Ստասեւիչ, 33

Մրցաշարային դրություն․ Հյուսիսային Իռլանդիա՝ 6 միավոր, Գերմանիա՝ 3 (1 խաղ), Հոլանդիա՝ 3, Էստոնիա՝ 0 (1 խաղ), Բելառուս՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով