09:50  ,  25 մարտի, 2019

«Տոտենհեմի» նորակառույց ստադիոնն ընդունեց առաջին խաղը (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» նորակառույց ստադիոնում անցկացվել է առաջին հանդիպումը։ Մրցել են «Տոտենհեմի» եւ «Սաութհեմփթոնի» երիտասարդական թիմերը։

«Երբ հեռանում էինք «Ուայթ Հարթ Լեյն» ստադիոնից, արտասվում էինք, հիմա առաջին օրն է նոր ստադիոնում եւ ունենք նույն հույզերը։ Պետք է շնորհակալություն հայտնենք ակումբի նախագահ Դենիել Լեւիին, որը 2001 թվականին հավատաց երազանքին եւ բոլորիս դարձրեց դրա իրականացման ականատեսը»,- «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմի» գլխավոր թիմն առաջին հանդիպումը նոր ստադիոնում կանցկացնի ապրիլի 3-ին՝ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում ընդունելով «Քրիսթալ Փելասին»։

Ստադիոնն ունի 62 հազար տեղ, 471 զուգարան, կան նաեւ զուգարաններ շների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English