01:36  ,  25 մարտի, 2019

Եվրո-2020․ Գերմանիան ուժեղ էր Հոլանդիայից, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները C, E, G, I խմբերում։

C խմբում Հոլանդիայի հավաքականն Ամստերդամում ընդունեց Գերմանիայի թիմին եւ առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողեց։ Ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան երկու գոլո վերականգնել հավասարությունը, սակայն վերջին րոպեին Նիկո Շուլցի խփած գոլը հաղթանակ բերեց Բունդեսթիմին՝ 3։2։

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

C խումբ

Հոլանդիա - Գերմանիա՝ 2։3 (տեսանյութ)

Մատեյս Դե Լիգտ, 48, Մեմֆիս Դեպայ, 63 - Լերոյ Սանե, 15, Սերժ Գնաբրի, 34, Նիկո Շուլց, 90

Հյուսիսային Իռլանդիա - Բելառուս՝ 2։1

Ջոնի Էվանս, 30, Ջոշ Մագենիս, 87 - Իգոր Ստասեւիչ, 33

Մրցաշարային դրություն․ Հյուսիսային Իռլանդիա՝ 6 միավոր, Գերմանիա՝ 3 (1 խաղ), Հոլանդիա՝ 3, Էստոնիա՝ 0 (1 խաղ), Բելառուս՝ 0։

E խումբ

Հունգարիա - Խորվաթիա՝ 2։1 (տեսանյութ)

Ադամ Սալաի, 34, Մատե Պատկոի, 76 – Անտե Ռեբիչ, 13

Ուելս - Սլովակիա՝ 1։0 (տեսանյութ)

Դանիել Ջեյմս, 5

Մրցաշարային դրություն․ Սլովակիա՝ 3 միավոր, Ուելս՝ 3 (1 խաղ), Հունգարիա՝ 3, Խորվաթիա՝ 3, Ադրբեջան՝ 0 (1 խաղ)։

G խումբ

Լեհաստան - Լատվիա՝ 2։0

Ռոբերտ Լեւանդովսկի, 76, Կամիլ Գլիկ, 84

Սլովենիա - Մակեդոնիա՝ 1։1

Միխա Զայց, 34 - Էնիս Բարդի, 47

Իսրայել - Ավստրիա՝ 4:2

Էրան Զահավի, 34, 44, 55, Մունաս Դաբուր, 66 - Մարկո Արնաուտովիչ, 8, 75

Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 6 միավոր, Իսրայել՝ 4, Մակեդոնիա՝ 4, Սլովենիա՝ 2, Ավստրիա՝ 0, Լատվիա՝ 0։

I խումբ

Կիպրոս - Բելգիա՝ 0։2 (տեսանյութ)

Էդեն Ազար, 10, Միշի Բատշուայի, 18

Սան Մարինո - Շոտլանդիա՝ 0:2 (տեսանյութ)

Քենի Մաքլին, 4, Ջոնի Ռասել, 74

Ղազախստան - Ռուսաստան՝ 0։4

Դենիս Չերիշեւ, 19, 45+2, Արտյոմ Ձյուբա, 52, Աբզալ Բեյսեբեկով, 62, ինքնագոլ

Մրցաշարային դրություն․ Բելգիա՝ 6 միավոր, Կիպրոս՝ 3, Ռուսաստան՝ 3, Ղազախստան՝ 3, Շոտլանդիա՝ 3, Սան Մարինո՝ 0։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով