21:21  ,  24 մարտի, 2019

Մարադոնան՝ Արգենտինայի խաղի մասին․ Սարսափ ֆիլմեր չեմ դիտում

Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի թիմի 1։3 հաշվով պարտությունը Վենեսուելային Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում։

«Արգենտինա – Վենեսուելա խաղը չեմ դիտել, սարսափ ֆիլմեր չեմ դիտում։ Հավաքականը ղեկավարող ապաշնորհ մարդիկ մտածում էին, թե կհաղթեն Վենեսուելային։ Սակայն այդ թիմը շատ կազմակերպված է։ Արգենտինական ֆուտբոլի ղեկավարությունը մշտապես ստում է երկրպագուներին։ Այդ թիմը չի կարողանա հաղթել»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ այդ խաղին մասնակցել էր նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ էր միացել ազգային թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում