19:14  +04,  24 մարտի, 2019

Հայաստանի հավաքականը վերադարձավ Երեւան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյից վերադարձավ Երեւան, որտեղ կպատրաստվի Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Սարաեւոյից չարտերային չվերթով Հայաստան մեկնելուց առաջ հայ ֆուտբոլիստները վերականգնողական մարզում էին անցկացրել մարտի 24-ի առավոտյան:

Այսօր Հայաստանի հավաքականը կհանգստանա, իսկ մարտի 25-ին կանցկացնի նախախաղային մարզում՝ պատրաստվելով Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրում 1:2 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվն ավելացրած ժամանակում կրճատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Դավիթ Եղիազարյան

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: