18:28  ,  24 մարտի, 2019

Չիչարիտոն ամուսնացել է

Անգլիական «Վեստ Հեմի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն հայտարարել է ընկերուհու հետ ամուսնանալու մասին։ Զույգը սպասում է առաջնեկի ծննդին։

Ֆուտբոլիստը Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է բաց թողնել իրեն ազգային հավաքականի ճամբարից, որպեսզի ամուսնանա Սառա Կոհանի հետ։

«Այո, մենք ամուսնացել ենք։ Թաքցնելու ոչինչ չկա։ Երջանիկ հանգստյան օրեր եմ մաղթում բոլորին»,- Թվիթերում գրել է Չիչարիտոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում