14:19  ,  24 մարտի, 2019

Մոյզե Քինը՝ 1958-ից հետո Իտալիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը դարձել է Իտալիայի ազգային հավաքականի պատմության մեջ գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Իտալիան 2։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիային։ Քինը 74-րդ րոպեին կրկնապատկել էր հաշիվը՝ առաջին անգամ աչքի ընկնելով ազգային թիմում։ Քինը գոլը խփել է 19 տարեկան 23 օրական տարիքում։

Իտալիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը մնում է Բրունո Նիկոլեն՝ 18 տարեկան 253 օրականում խփած գոլի շնորհիվ։ Նիկոլեն այդ գոլը խփել է 1958 թվակականին։

Մոյզե Քինը ծնվել է Իտալիայում, ծնողները կոտդիվուարցի են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում