16:32  ,  24 մարտի, 2019

Կազեմիրո․ Իհարկե, մենք զգում ենք Ռոնալդուի պակասը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն հիացմունքով է խոսել անցած ամռանն Արքայական ակումբից Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Իհարկե, մենք զգում ենք Ռոնալդուի պակասը։ Դա կզգացվեր յուրաքանչյուր թիմում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Շատ հաճելի էր նրա հետ խաղալ նույն թիմում, բայց հիմա նա «Ռեալի» խաղացող չէ»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 26 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս