11:22  ,  24 մարտի, 2019

Ռոնալդու․ Շեւչենկոն լավ աշխատանք է կատարում

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Ուկրաինայի հավաքականի հետ Լիսաբոնում անցկացրած հանդիպումը, որն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։

«Անդրեյ Շեւչենկոն լավ աշխատանք է կատարում թիմում։ Ուկրաինայի հավաքականը շատ հնարավորություններ չուներ, բայց հասավ արդյունքի, մեկ միավոր վաստակեց։ Լավ հանդիպում էր։

Պորտուգալիայի վատ մեկնարկի մասին խոսելը վաղ է։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Մենք անպայման ավելի ուժեղ կխաղանք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մարտի 25-ին կայանալիք երկրորդ տուրում Պորտուգալիան կընդունի Սերբիային, Ուկրաինան կհյուրընկալվի Լյուքսեմբուրգին, որն այժմ B խմբի առաջատարն է Լիտվայի նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով