09:05  ,  24 մարտի, 2019

Հայաստանի հավաքականը Սարաեւոյում վերականգնողական մարզում կանցկացնի Երեւան վերադառնալուց առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան մեկնելուց առաջ վերականգնողական մարզում կանցկացնի Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի որոշմամբ, մարտի 24-ի առավոտյան հայ ֆուտբոլիստները կմարզվեն Սարաեւոյում եւ հետո նոր կվերադառնան հայրենիք: Այդ մարզման անցկացման վերաբերյալ որոշում կայացվել է Բոսնիա-Հերցեգովինա մեկնելուց հետո:

Հայաստանի հավաքականը Սարաեւոյից չարտերային չվերթով Հայաստան կմեկնի մարտի 24-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին:

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում՝ պատրաստվելով Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրում 1:2 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվն ավելացրած ժամանակում կրճատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում