Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում հյուրընկալվել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում ընթացող դիմակայության առաջին խաղակեսից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվում է նվազագույն հաշվով։ NEWS.am Sport-ի թղթակից Սամվել Սուքիասյանը Սարաեւոյից ուղիղ միացումով ամփոփում է առաջին խաղակեսը։
Եվրո-2020․ ընտրական փուլ, J խումբ, առաջին տուր, առաջին խաղակես
Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան՝ 1։0
Ռադե Կրունիչ, 33
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան։
Բոսնիա-Հերցեգովինա․ Իբրահիմ Շեհիչ, Էլդար Չիվիչ, Էրվին Ժուկանովիչ, Էրմին Բիչակչիչ, Դարկո Տոդորովիչ, Ռադե Կրունիչ, Մուհամեդ Բեշիչ, Միրալեմ Պյանիչ, Գորան Զակարիչ, Էդին Վիշչա, Էդին Ջեկո։
NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում