23:57  ,  23 մարտի, 2019

Մայամի․ Կարեն Խաչանովը պարտվեց

Մայամիում անցկացվող թենիսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում մրցեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ եւ պարտություն երկու սեթում՝ 2։6, 3։6։ Պայքարը տեւեց 1 ժամ 11 րոպե։ 10-րդ համարը ստացած Խաչանովի համար խաղը մեկնարկային էր այս մրցաշարում։

24-ամյա Թոմփսոնը 77-րդ ռակետն է։ 1/8 եզրափակիչի ուղեգրի համար Թոմփսոնը կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի եւ իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով