23:19  ,  23 մարտի, 2019

NEWS.am Sport-ը՝ Սարաեւոյից․ Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան․ Խաղից առաջ (LIVE)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները սկսել են նախախաղային նախավարժանքը Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Բոսնիայի մայրաքաղաքից։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան։

Բոսնիա-Հերցեգովինա․ Իբրահիմ Շեհիչ, Էլդար Չիվիչ, Էրվին Ժուկանովիչ, Էրմին Բիչակչիչ, Դարկո Տոդորովիչ, Ռադե Կրունիչ, Մուհամեդ Բեշիչ, Միրալեմ Պյանիչ, Գորան Զակարիչ, Էդին Վիշչա, Էդին Ջեկո։

Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Սամվել Սուքիասյան, Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով