22:20  +04,  23 մարտի, 2019

Աշխարհի Գավաթ․ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Դոհայում ավարտին մոտեցող սպորտային մարմնամսրզության աշխարհի գավաթի խաղարկությունում մարտի 23-ին Հայաստանը նվաճեց եւս մեկ մեդալ: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմից Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել հեացակտի վարժությունում: Հայաստանի ներկայացուցիչը 14, 695 միավոր է վաստակել:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը նշել էր, որ Արթուր Դավթյանի մասնակցությունը հարցականի տակ էր, քանի որ մարզիկը որակավորման փուլում ձգել էր ոտքի մկանը:

Աշխարհի գավաթի հերթական փուլում Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեդալ չնվաճեց միայն Եվրոպայի նախկին չեմպիոն Հարություն Մերդինյանը: Մարտի 22-ին մեդալակիրներ էին դարձել Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմ Հայաստան վերադառնալուն պես կմեկնի Թբիլիսի մեծ կազմով՝ ուսումնամարզական հավաքի:

Թբիլիսյան հավաքին կհաջորդի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Լեհաստանում, որտեղ հանդես կգան Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը,Վահագն Դավթյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Եվրոպական խաղերի համար:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: