20:19  ,  23 մարտի, 2019

Էդին Ջեկոյին սպառնում է որակազրկում

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է մեկ խաղով որակազրկել թիմի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում ՍՊԱԼ-ի դեմ Ջեկոն ընդմիջմանը վիճաբանել էր ակումբակից Ստեֆան Էլ Շաարավիի հետ։ Ջեկոն դժգոհել էր, որ թիմակիցը իրեն փոխանցում չի կատարել եւ ստացել էր սուր պատասխան։ Միայն թիմակիցների միջամտության շնորհիվ վեճը չէր վերաճել բախման։ Այդ խաղում «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոմայի» մրցակիցը կլինի «Նապոլին»։

Ջեկոն Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում 23 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում