18:40  ,  23 մարտի, 2019

NEWS.am Sport-ը՝ Սարաեւոյից․ Հայ երկրպագուները տրամադրված են մարտական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները մարտական տրամադրությամբ Սարաեւոյում սպասում են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքից։ Բոսնիացիների հետ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Նշենք, որ Բոսնիայում գտնվող հայ երկրպագուները ներկայացրել էին իրենց ցանկալի մեկնարկային կազմը։

Հայաստան. Արամ Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հիշեցնենք, որ բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։

Բոսնիացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,40 գործակցով։ Հայաստանի հաղթանակի գործակիցը  9,00 է, ոչ ոքին՝ 4,70։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բոսնիայի թիմը 35-րդն է, Հայաստանը Մավրիտանիայի հետ կիսում է 101-րդ տեղը։

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքըգնահատում է 40,43 միլիոն եվրո, Բոսնիայի թիմիմ խաղացողներինը՝ 165,55 միլիոն եվրո։

Սամվել Սուքիասյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով