17:30  ,  23 մարտի, 2019

Լուիս Էնրիկե․ Փորձարկումների ժամանակը չէ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեկնարկից առաջ խոսել է թիմի կազմի եւ խաղային դասավորության մասին։

«Մեկնարկային կազմի ընտրության հարցում շտապողականություն չկա։ Իհարկե, ես կցանկանայի վերջնական տարբերակ ունենալ, բայց դա տեւական գործընթաց է։ Հիմա փորձարկումների ժամանակը չէ, քանի որ առջեւում երկու պաշտոնական խաղ ունենք։

Մենք կշարունակենք փորձել տարբերակներ, սակայն պետք է հաղթել։ Ես ընտրել եմ 23 խաղացողների, որոնց այս պահին համարում եմ լավագույնը։ Իսկ խաղային սխեման չի փոխվի, կշարունակենք կիրառել 4-3-3 դասավորությունը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի հավաքականը մարտի 23-ին կընդունի Նորվեգիային, մարտի 26-ին կհյուրընկալվի Մալթային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով