14:02  ,  23 մարտի, 2019

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը` երկրպագուների վարկածով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին մեկնարկային հանդիպումը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլում` մրցելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցմանը մասնակցել են Սարաեւո ժամանած հայ երկրպագուները, որոնք փորձել են գուշակել ազգային թիմի մեկնարկային կազմը:

Հայաստան. Արամ Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Սամվել Սուքիասյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով