13:38  ,  23 մարտի, 2019

Մեսին չի փրկել Արգենտինային պարտությունից (տեսանյութ)

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Մադրիդում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի թիմի հետ եւ պարտվել է 1։3 հաշվով։ Արգենտինացիների կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ խաղաց ազգային թիմում։

Մեքսիկայի հավաքականը ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում մրցել է չիլիացիների հետ եւ պարության է մատնել 3։1 հաշվով։

Ընկերական հանդիպումներ

Արգենտինա - Վենեսուելա՝ 1։3 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 59 – Խոսե Սալոմոն Ռոնդոն, 6, Ջոն Մուրիլյո, 44, Խոսեֆ Մարտինես, 75, 11մ

Մեքսիկա - Չիլի՝ 3։1 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 52, 11մ, Էկտոր Մորենո, 64, Իրվին Լոսանո, 65 - Նիկոլաս Կաստիլյո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում