Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում, որը բացվել է 1953-ին, իսկ ամենածանր օրերը տեսել է Բոսնիական պատերազմի եւ Սարաեւոյի պաշարման (1992-1996) ժամանակ։ BiHFootball-ը հրապարակել է երկու լուսանկար՝ ներկայացնելով ստադիոնի տեսքը 1994-ին եւ 2019-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:
J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում