13:07  ,  23 մարտի, 2019

Եվրո-2020․ Բոսնիա եւ Հերցեգովինա - Հայաստան․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Սարաեւոյում կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։

Բոսնիացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,40 գործակցով։ Հայաստանի հաղթանակի գործակիցը  9,00 է, ոչ ոքին՝ 4,70։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բոսնիայի թիմը 35-րդն է, Հայաստանը Մավրիտանիայի հետ կիսում է 101-րդ տեղը։

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատում է 40,43 միլիոն եվրո, Բոսնիայի թիմիմ խաղացողներինը՝ 165,55 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով