11:23  ,  20 օգոստոսի, 2012

Ողբերգական ավտոարշավ

Ավտոարշավի Russian Racing Championship (RSS) առաջնության 6-րդ փուլի ժամանակ Սմոլենսկում զոհվել է «Խիմկի Մոտորսպորտ» թիմի 49-ամյա ավտոարշավորդ Յուրի Սեմենչեւը:

Մրցման ժամանակ նրա ավտոմեքենան դուրս է եկել մրցուղուց եւ բախվել է պատնեշին: Սեմենչեւը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, հաղորդում է «Взгляд»-ը:

Յուրի Սեմենչեւն ավտոարշավում նորամուտը նշել էր 2010-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English