09:09  ,  23 մարտի, 2019

Եվրո-2020․ Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան, օրվա մյուս հանդիպումները

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 23-ին կավարտվեն առաջին տուրի հանդիպումները։ Հանդես կգան D, F, J խմբերում ընդգրկված հավաքականները։

Հայաստանի ազգային թիմը Սարաեւոյում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

J խմբում տեղի կունենան նաեւ Իտալիա - Ֆինլանդիա եւ Լիխտենշտեյն - Հունաստան դիմակայությունները։

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր

J խումբ

Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Իտալիա - Ֆինլանդիա՝ 23։45

Լիխտենշտեյն - Հունաստան՝ 23։45

D խումբ

Վրաստան - Շվեյցարիա՝ 18։00-ին

Ջիբրալթար - Իռլանդիա՝ 21։00

F խումբ

Շվեդիա - Ռումինիա՝ 21։00

Մալթա - Ֆարերյան կղզիներ՝ 21։00

Իսպանիա - Նորվեգիա՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով