23:22  ,  22 մարտի, 2019

Աշխարհի Գավաթ․ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ մեդալակիրներ

Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը մեդալներ են նվաճել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Օղակների վարժության եզրափակիչում Հայաստան հավաքականի 2019 թվականի չեմպիոն Արթուր Թովմասյանը Դոհայում 14, 833 միավորով արծաթե մեդալ է նվաճել: Ոսկե մեդալակիր է դարձել Չինաստանի ներկայացուցիչը՝ 15,100 միավորով:

Նույն վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել Վահագն Դաթյանը՝ 14,825 միավորով:

Մարտի 22-ին տեղի է ունեցել նաեւ նժույգի վարժության եզրափակիչը, որտեղ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդ տեղն է զբաղեցրել 8, 466 միավորով:

Մարտի 23-ին տեղի կունենա հենացատկի վարժության եզրափակիչը, որում հանդես կգա Արթուր Դավթյանը:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը օլիմպիական վարկանիշային են, ըստ բոլոր 8 փուլերում մարզիկների հավաքած միավորների խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում