22:24  ,  22 մարտի, 2019

Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց «Գրբավիցա» ստադիոնում

Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին նախախաղային մարզում անցկացրեց Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում: Մարզմանը մասնակցեցին Սարաեւո ժամանած 25 ֆուտբոլիստներից 24-ը:

Չմարզվեց միայն այժմ ակումբ չունեցող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը չի մասնակցելու առաջիկա հանդիպմանը, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մարտի 22-ին «Գրբավիցա» ստադիոնում նախախաղային մարզում կանցկացնի նաեւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը:

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ:

Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները: Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս