21:22  ,  22 մարտի, 2019

ՈւԵՖԱ-ն մեղադրանք է ներկայացրել Նեյմարին

ՈւԵՖԱ-ն մեղադրանք է ներկայացրել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո մրցավարներին անպատվելու համար, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ ՊՍԺ-ն 1։3 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ դուրս մնացել պայքարից։

Խաղից հետո Նեյմարը Ինստագրամում անպատվել էր մրցավարներին վերջնամասում նշանակած 11 մետրանոցի համար։ 27-ամյա ֆուտբոլիստը չէր մասնակցում այդ հանդիպմանը։ Նա վերականգնվում է ոտնաթաթի կոտրվածքից հետո։

Գործը կքննի ՈւԵՖԱ-ի կարգապահական եւ էթիկայի մարմինները։ Նեյմարին սպառնում է որակազրկում երեք խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում