19:42  ,  22 մարտի, 2019

Ֆեդերեր․ Մտադիր չեմ ավարտել կարիերաս

Աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Իհարկե, ես կփորձեմ երբեք ամբողջովին չհեռանալ սպորտից։ Պրոֆեսիոնալ կարիերաս ավարտելուց հետո էլ կխաղամ թենիս։ Շատ եմ սիրում սպորտը, թենիսը եւ ընկերներիս, որոնց հետ կխաղամ։

Իհարկե, մի օր մարմինս կստիպի ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս։ Բայց հիմա վայելում եմ խաղը եւ մտադիր չեմ ավարտել կարիերաս։ Ես հիմա խաղում եմ երկրպագուների համար»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոս է նվաճել մենախաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս